Նոր աշխարհակարգ է կառուցվում, իսկ առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

/

Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առկա եւ օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։

Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։

Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարեւորագույն շրջափուլում եւ սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։

Իսկ Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում։