Քաղաքական նոր ֆորմատ. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն շտապում բացահայտ պատերազմի Փաշինյանի դեմ. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 31, 24News

Ծառուկյան

«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձևաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան:

Մեր տեղեկություններով, առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձևավորման մասին, որտեղ կլինեն և «հին» նախկիններ, և «նոր» հներ: Եթե արտախորհրդարանական ուժերը դեռևս հաշվարկներ են անում, թե երբ խաղի մեջ մտնեն ու ինչ արսենալ օգտագործեն, խորհրդարանական ընդդիմությունը բավական ուշագրավ մոտեցում է ցուցաբերում:

Որոշ տեղեկություններով, և ԲՀԿ-ի, և ԼՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում հնարավոր համագործակցության մասին, սակայն վերջիններս չեն շտապում բացահայտ պատերազմ հայտարարել Նիկոլ Փաշինյանին` չբացառելով հանդերձ, որ հնարավոր բևեռի ստեղծման դեպքում կաջակցեն դրան:

Այս պահին տարբեր բանագնացներ են աշխատում և արտախորհրդարանական, և խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի հնարավորինս մեծ համախումբ ասպարեզ իջնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: