Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Գեղամ Գևորգյան

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի համալսարանի ռեկտորի մարտին սպասվող ընտրություններում:   Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Գևորգյանը նշել է, թե որոշումը վաղուց է վերջնական, այդպես ծրագրված էր․

«Ես իրավունք ունե՞մ թեկնածությունս չդնելու, ես իրացնում եմ իմ իրավունքը»։  

Գեղամ Գևորգյանն ասել է, թե շուտով ամեն ինչ հայտնի կլինի, նորընտիր ռեկտորը հաստատ ավելի երիտասարդ է լինելու, քանի որ իր տարիքն արդեն եզրային էր։