Թուրքիան Սիրիային մեղադրում է Իդլիբի պայմանագիրը խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

բակո

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական Իդլիբում ապակայունացված գոտու մասով խախտում է ռուս-թուրքական համաձայնագիրը։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը:

«Ասադի ռեժիմն ուժեղացրել է հարձակումները Իդլիբում: Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ենք ստորագրել, բայց դա խախտվում է ռեժիմի կողմից: Մեզ համար սա կարևորագույն խնդիր է: Մենք ունենք Սիրիայից 3,6 միլիոն փախստական, և չենք կարող անտարբեր հետևել, քանի որ փախստականների նոր ալիքները շարժվում են դեպի մեր սահմանները», - ելույթ ունենալով Անկարայում՝ ասել է Էրդողանը:

Եթե Իդլիբում իրավիճակը չկայունանա, ապա «Թուրքիան անտարբեր չի մնա»՝ հավելել է Թուրքիայի նախագահը։