Արթուր Ավագիմյանը խզել է «Ալաշկերտի» հետ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

Արթուր Ավագիմյան
 

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ պայմանագիրը։

23-ամյա ֆուտբոլիստը համալրել էր հայկական թիմի կազմը 2019-ի ամռանը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արթուր Ավագիմյանին և հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում: