ՌԴ-ում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

ՌԴ

ՌԴ տարածաքում կորոնավիրուսով վարակված երկու մարդ է հայտնաբերվել, նրանք Չինաստանի քաղաքացիներ են։ Այս մասին ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Գրել է ТАСС-ը։

«Նրանք գտնվում են ուժեղ հսկողության տակ, մեկուսացվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»,- ասել է նա։

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով արդեն 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի: