Երևանում կոտրել և գողացել են Lexus-ի կողային հայելիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

 

1

Այսօր՝ հունվարի 31-ին, հերթական ավտոմեքենայի թաանման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակիչը նկատել է, որ բակում կայանված իրեն պատկանող Lexus մանիշի 11 GԼ 119 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները կոտրել և գողացել են։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։

Աղբյուրը հայտնում է, որ գողւթյան արդյունքում ավտոմեքենայի սեփականատերը կրել է մոտ 250 հազար դրամի վնաս։