ԵԽԽՎ նախագահ ընտրվեց իմ լավ ընկեր Ռիկ Դամսը. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

.

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Մի լավ լուր էլ ունեմ հայտնելու։ ԵԽԽՎ այս նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց իմ լավ ընկեր, Եվրոպայի Ժողովրդավարների և Լիբերալների Ալյանս քաղաքական խմբի արդեն նախկին ղեկավար, Ֆլամանդական խորհրդարանի անդամ, պատվիրակված Բելգիայի Սենատում Rik DAEMS֊ը, ումից, պետք է խոստովանեմ, շատ բան եմ սովորել անցած երկու տարիների ընթացքում, երբ նա մեր քաղաքական խմբի ղեկավարն էր։ Սիրում եմ, ուժեղ, իմաստուն մարդկանց հետ ընկերություն անել, ումից շատ բան կարելի է սովորել և օգագործել պետական֊քաղաքական գործունեության մեջ»: