Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՌԴ-ն Հեռավոր Արեւելքում սահմանը փակել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

Որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառում, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հեռավոր Արեւելքում սահմանը փակելու մասին կարգադրություն է ստորագրել։ Այս մասին նա ասել է կառավարության նիստում։

Ռուսաստանում կորոնավիրուսի պաշտոնապես որևէ դեպք գրանցված չէ։

Միշուստինը նաեւ հանձնարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային ամեն օր տեղեկացնել բնակչությանը ընթացիկ իրավիճակի եւ կանխարգելման միջոցների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։