Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վերին Լարսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

արամ

Կառավարությունը՝ հունվարի 30-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել Արամ Թանանյանին նշանակ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգի 6-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

Արամ Ալեքսանդրի Թանանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով»,-ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ այդ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում:

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 21/12/1959 թ. գյուղ Գետաշեն, Խանլարի շրջան, Ադրբեջանական ՍՍՀ

Ազգությունը` հայ

 

Կրթություն

1993թ.` Մոսկվայի Կույբիշեւի անվան ռազմա-ինժեներական ակադեմիա              

1982թ.` Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ` գերազանցությամբ

1980-1982թթ.` Երեւանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ` ֆրանսերենի տեխնիկական թարգմանիչ

1979-1981թթ.` Երեւանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ` իրավաբան-կրիմինալիստ

1977թ.` Երեւանի թիվ 136 միջն. դպրոց` գերազանցությամբ

 

Ծառայություն

Քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական(2012թ.), Փրկարար ծառայության գեներալ-մայոր (2006 թ.)

2018  առ այսօր՝ ՀՀ ՊԵԿ Նախագահի խորհրդական

2010-2014 թթ.` Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ

2014-2018 թթ` Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի  ղեկավար

2004-2010 թթ.` Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

1997-2010 թթ.` ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նախագահ

1996-2010 թթ.` Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության   (ՄԱԳԱՏԷ) ճառագայթային ահաբեկչության դեմ պայքարի եւ բնակչության պաշտպանության փորձագետ

1994-2010 թթ.` Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի հարցերի ազգային համակարգող

2006 թ.` ԱՊՀ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նախագահ

1997-2010 թթ.` ԱՊՀ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ

1997-2004 թթ.` ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետի առաջին տեղակալ

1997 թ.` ՀՀ ՔՊ հանրապետական շտաբի պետ

1995-1997 թթ.` ՀՀ ՔՊ օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ` գնդապետ

1993-1995 թթ.` ՀՀ քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի Ճառագայթային-քիմիական պաշտպանության բաժնի պետ` փոխգնդապետ

1990-1993 թթ.` Մոսկվայի Կույբիշեւի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիր` մայոր

1986-1990 թթ.` Մուրմանսկի մարզի Քաղաքացիական պաշտպանության շտաբի Առաջին դասի ճառագայթային-քիմիական լաբորատորիայի պետ` կապիտան

1982-1986 թթ.` Կիրգիզական ՍՍՀ Քաղաքացիական պաշտպանության շտաբ` Զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետեւանքների գնահատման խմբի պետ, լեյտենանտ, ապա` ավագ լեյտենանտ

Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), ֆրանսերեն (ազատ) եւ անգլերեն (աշխատանքային) լեզուներին

Համակարգել է արտակարգ իրավիճակների հակազդման, դրանց հետեւանքների վերացման, փրկարարական ուժերի նախապատրաստման ու կիրառման ,քաղաքացիական պաշտպանության եւ ոլորտի միջազգային համագործակցութան կազմակերպման, ազգային անվտանգության սպառնալիքների հակազմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի մշակման եւ կիրարկման, մաքսակետերի արդիականացման եւ բարեփոխման հարցերը

 

Պարգևատրում

1. ՀՀ Նախագահի Պատվոգրով, Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի շքանշանով

2. Ուկրաինայի Նախագահի Պատվոգրով` Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու համար

3. «Մարշալ Բաղրամյան» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով

Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի եւ Թուրքիայի Դյուզչե քաղաքի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին

Հանդիսանում է` Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության շքանշանի երեք աստիճանների Լրիվ ասպետ

 

Ամուսնական կարգավիճակ

Կինը - Հովակիմյան Սուսաննա Ռազմիկի

Դուստրը - Անուշ Արամի Թանանյան(ամուսինը՝ Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյան), թոռնուհին՝ Ֆրեյա Էդուարդի Գրիգորյան

Դուստրը - Մանե Արամի Թանանյան(ամուսինը՝ Սերոժ Հարությունի Տեփանյան), թոռը՝ Դանիել Սերոժի Տեփանյան