Լավրովը շնորհավորել է Սարգսյանին 60-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՒԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐ,  24News

Сергей Лавров, Тигран Саркисян

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ հունվարի 29-ին, մասնակցել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Մոսկվայում։ Այս մասին նկարներ է տեղադրել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ 

Նկարներից երևում է, որ միջոցառման հյուրերից են եղել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

Լավրով Տիգրան Սարգսյան

Ինչպես արդեն նշել էինք, փետրվարի 1-ով ավարտվում է Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը ԵՏՀ-ում, և նա անցնում է այլ աշխատանքի՝ ղեկավարելով Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։

Տիգրան Սարգսյան Սերգեյ Լավրով

Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետը զբաղվելու է նաև գիտական աշխատանքով՝ ղեկավարելով ՌԴ նախագահական ակադեմիայում ամբիոն։