Գեղարքունիքի բնակիչը դանակով հարվածել է հանգուցյալ մորը վիրավորած անձին․ նա կալանավորված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

դանակ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:  Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 26-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1971թ. ծնված տղամարդը, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայքնի առանձնատներից մեկի ավտոտնակում, հանգուցյալ մոր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների շուրջ պարզաբանումներ ստանալուց հետո, դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նույն մարզի 44-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է: