ՄԹ-ն ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

Մեծ Բրիտանիա

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը,  կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում:  

«Մասնավորապես, մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար »,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի  պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հացում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։