Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել․ Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

«Այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Նախկինում ես ասել եմ՝ յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք, և այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել», - նշեց Պաշտպանության նախկին նախարարը: