Անձնական խուզարկությամբ Նարեկ Մալյանի մոտ զենք,այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Ռուբեն Մելիքյան

Նարեկ Մալյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։

Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։

Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

Սպասում ենք հետագա ընթացակարգին»։

Ըստ ոստիկանության պարզբանման՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել պօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: