ՍՈւ30-ի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

դավիթ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ մեր սպառազինությունները և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են տասնյակ տոկոսներով։

«Մեր կարողությունները բավականին մեծացել են», - ասել է Տոնոյանը, ապա նշել, որ 40 տոկոսից ավելի զորամասերն անցել են սննդի ապավովման նոր ձևաչափին։ 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր ձևաչափի մինչև հարյուր տոկոս ապահովվածություն լինի, նախարարը պատասխանեց. «Անում ենք ամեն ինչ, որ դա ապահովվի»։

Դավիթ Տոնոյանը նաև հայտնել է, որ ՍՈւ30-ի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում։