Շանս տվեցի դառնալ հեղափոխական, գնացիր մանկության երազանքի հետևից՝ «դառնալ Սերժ»․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Արթուր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրենի Արթուր Վանեցյանի գրառմանը։

«Արթո՛ւր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ..

Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգե՛ր ջան: 

Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական: 

Ասում ես՝ ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության, ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ և թվիթերը, որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի: 
Դու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես:

#պատիվունե՞ս»։

Ավելի վաղ՝ «Ազատություն» ռադիոկայանին տված՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցից հետո, Արթուր Վանեցյանը գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ հայտարարելով, որ իր «նախկին ընկերը» սուտ է ասում, որ ինքը զանգել է Ալեն Սիմոնյանին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար։