Գուսանական երգարվեստի պահպանման և զարգացման համար Գագիկ Հայկազունին պարգևատրվել է մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

Գագիկ Հայկազունի

ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրով գուսան Գագիկ Հայկազունին պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Գուսանական երգարվեստի պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երգահան Գագիկ Ստեփանի Հայկազունին պարգեւատրել Երախտագիտության մեդալով: