Կոտայքի մարզում 38-ամյա վարորդի «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

վթար

Հունվարի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 38-ամյա Արման Գ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ 

մեքենա