Մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News  

Կարպիս Զաքարյան

Թուրքիայում  90 տարեկան հասակում մահացել է հայ հայտնի բռնցքամարտիկ, «երկաթյա բռունցք» մականունը կրող Կարպիս Զաքարյանը։

1930թ. ծնված Զաքարյանի բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Նա կարիերայի ընթացքում պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 51, սիրողական 200 անգամ։

Զաքարյանը 24 տարեկանում դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։   բ Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն:

 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը սկսել է մարզչական կարիերան։

Հունվարի 25-ի երեկոյան մահացած Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ստամբուլի 3 խորան հայկական եկեղեցում հունվարի 29-ին ժամը 13։00-ին, որից հետո հանգուցյալի մարմինը կհուղարկավորվի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը: