Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է տրամադրել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Բիլ Գեյթս

Ամերիկյան Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական հիմնադրամից 5 մլն դոլար Է տրամադրել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին աջակցության համար:  

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը ակտիվորեն փոխգործակցում Է չինացի գործընկերների՝ մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են նոր կորոնավիրուսի վերացմանն ուղղված գործունեությանը:

Հատկացված միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ կարանտին սահմանելու, բուժելու համար, այնպես Էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակման նպատակով: 

Բարեգործական կազմակերպությունը 5 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի նրանք նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մայրցամաքում նոր տիպի կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու, դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ։