Գորիս-Կապան ճանապարհին մեքենան սահել է ձորը․ ուղևորը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

վթար

Հունվարի 24-ին՝ ժամը 20:22-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորը (Կոլյա Մ., ծնված 1963 թ.) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: