Մերկելը Ստամբուլում է․ Էրդողանը նրան թանկարժեք շրջանակով հին հայելի և սաղավարտ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Մերկել

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլում Թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հուշանվերներ է հանձնել, որոնց թվում եղել են թանկարժեք շրջանակով հին հայելի և սաղավարտ:

Ըստ աղբյուրի՝ թանկարժեք շրջանակով հայելիները և սաղավարտները օգտագործվել են պալատներում, խորհրդանշում են ուժ և հաստություն:

Նշենք, որ այցի շրջանակում նախատեսվում է Լիբիայի, Սիրիայի իրավիճակը, տնտեսական համագործակցության մասին քննարկում: