«Էրեբունի պլազա»-ում կրակոցների միջադեպից հետո փրկարարները հերթապահել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում։  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հունվարի 23-ին, ժամը 14:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, կրակոցներ են լսվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Կրակոցներ արձակած քաղաքացուն ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ: