Թողարկվել Է աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ լեզուն հանած Էյնշտեյնի պատկերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Շվեյցարիայում թողարկել են աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ երեք միլիմետրից պակաս տրամագծով; Ոսկեդրամի վրա  պատկերված Է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի՝ լեզուն հանած նկարը: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել Է Associated Press-ը:

Շվեյցարիայի դրամահատարանի տեղեկացմամբ՝ ոսկեդրամի տրամագիծը 2,96 միլիմետր Է, քաշը՝ 0,063 գրամ, արժողությունը՝ մեկ քառորդ շվեյցարական ֆրանկ (0,26 դոլար):

Թողարկվել Է ընդամենը 999 այդպիսի մետաղադրամ։ Դրանք կվաճառվեն 199 շվեյցարական ֆրանկովմ հատուկ խոշորացնող ապակիով, որը թույլ կտա տեսնել Էյնշտեյնի դեմքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: