Սահմանադրական դատարանը որոշումներ է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

քաղաքական

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել: Որոշումներից մեկը վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված՝ «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման՝ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործին: 

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նաև մեկ այլ գործով՝ 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նաև 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոնաթայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: 

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նաև 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: