Տավուշում մշակույթի տան տնօրենը խեղդել է կնոջը՝ իմիտացիա անելով, թե ինքնասպանություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

խողդել

Տավուշի մարզում հունվարի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չինարի բնակավայրի տներից մեկում կնոջ դի կա կախված։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։00-ից մինչև 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Չինարի բնակավայրի բնակիչ՝ 30-ամյա Նաիրուհի Ա-ն իրենց տան ննջասենյակում մանկական օրորոցից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կասկածներ են ունեցել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ, այլ իմիտացիա, և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են, որ հունվարի 22-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Չինարի բնակավայրի բնակիչ 31-ամյա Գևորգ Պետրոսյանը իր առանձնատան ննջասենյակում Նաիրուհի Ա․-ին հակի թելով խեղդամահ է արել։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Աղբյուրը նաև նշում է, որ Գ. Պետրոսյանն աշխատում է Չինարի բնակավայրի մշակույթի տան տնօրեն։