ՀՀԿ «բոբոյով» փորձում են «Լուսավորին» լռեցնել, ապաշնորհ մարդկանց կառավարում է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

«ԱԺ նախագահը խորհրդարանական «արբիտրն» է ու չպետք է գայթակղվի պառլամենտական գործընթացի տարբեր դրվագներում սանկցիա կիրառելով։ Տպավորություն է, որ նա ինքնահաստատվում է»,- 24TV-ի տաղավարում  նման կարծիք հայտնեց Աժ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Բանախոսը նշեց նաև, որ պառլամենտական քննարկումներում «նախկինների» հետ կապի թեմայից զերծ կմնայինք, եթե գործ ունենայինք լուրջ մարդկանց հետ։ Երբ անլուրջ մարդկանց փաստարկները չեն բավարարում, նրանք տրվում են գայթակղության՝ հիշելով  նախկիններին, սակայն դա դիմացինի դեմ օգտագործելիս պետք է չմոռանան, որ այդ նույնը «գործիքը» կարող է իրենց դեմ նույնպես կիրառվել։

Մարուքյանն իր խոսքում  նաև նշեց, որ առհասարակ անընդունելի են վիրավորական ձևավերպումներն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ նրա դռներից դուրս։ Նա փաստեց, որ դա մեզ շրջապատող միջավայրի արդյունք է, որը նաև փոխադարձ ատելություն է ծնում։ Սոցիալական ցանցերում ատելության բարձր դոզայի մենք ականատես եղանք վերջերս ԱԱԾ նախկին ղեկավար  Գեորգի Կուտոյանի ողբերգական  մահվան շուրջ քննարկումներում, որն անընդունելի ու խիստ մտահոգիչ է։

Մանրամասները՝ տեսանյութում։