«Սիրելի՛ Էդմոն, մենք չենք ուզում կոծկել»․ Ռուբինյանը Մարուքյանի հետ սուշի է կերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

«Ես առանձնապես սուրճ չեմ խմում, որքանով գիտեմ՝ պարոն Մարուքյանն էլ։ Բայց մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելիս ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդներ հարցնում», - անդրադառնալով սուրճի թեմայով Մարուքյանի հետ ունեցած բանավեճին՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Նա ասում է՝ ուզում եք կոծկել կոռուպցիան։ Ի պատասխան մենք ասում ենք՝ սիրելի՛ պարոն Մարուքյան, սիրելի՛ Էդմոն, մենք չենք ուզում կոծկել, ուղղակի կողմ ենք, որ համապատասխան հարցերը քննարկվեն Երևանի ավագանիում», - նշեց Ռուբինյանը՝ կոչ անելով Էդմոն Մարուքյանին՝  իր հետ սուրճ խմելու փոխարեն կոռեկտ պահել իրեն։