Էշի տե՞ղ են դրել, չենք ուզում Ռոբերտը պռոստը նստի,Մանվել բուժվի գա, ասեք՝մեղավոր ա՞, թե չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ իշխանությունները շատ հանդուրժող են, որպեսզի որևէ օրենք չխախտեն։ 

«Ես էդ բարի մարդը չեմ, թավշյա զիբիլներ, բան։ Կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ։ Ես ըլնեի պատի տակ ահագին մարդ կգնդակահարեի։ Ո՞նց հանդուրժեմ գող ավազակին։ Ես երբեք հանդուրժող չեմ եղել նախկին իշխանության նկատմամբ, թեև ինքը միշտ եղել իմ հանդեպ, պետք է խոստովանեմ, բայց ես երբեք չեմ սիրել իրեն, որ հիմա էլ համբուրվենք»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։

Դերասանի խոսքով՝ իշխանություններն ի վիճակի են ատելության մթնոլորտի դիմացն առնել համապատասխան կարգավորումներով։

Դանիելյանը խոսել է Գեորգի Կուտոյանի մահվան, խորհրադարանում տիրող իրավիճակի, ժամանակ առ ժամանակ բռնկվող հասարակական ընդվզումների և այլ հարցերի շուրջ ևս։

Շարունակությունը՝ տեսանյութում։