Հայուհին ընտրվեց եվրոպական երիտասարդական խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի 15-րդ նիստում խոսնակ ընտրվեց հայկական պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանը։

Նիժնի Նովգորոդում կայացած նիստի աշխատանքներին մասնակցում էին 20 երկրների պատվիրակությունների ավելի քան 80 երիտասարդներ:

Նշված պաշտոնի համար 7 թեկնածուներից առավելագույն ձայներ ստացավ Հասմիկ Բարսեղյանը:

Նրան տեղակալներ ընտրվեցին Նիդեռլանդների և Բելգիայի ներկայացուցիչները: