«Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում թալանել են երգչուհու Porsche Cayenne-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

հասարակական

Այսօր՝ հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչև հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։