«Սահմանադրական բարեփոխումներ» ֆեյսբուքյան էջն արդարադատության նախարարությունը չի ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նախ

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Facebook» սոցիալական ցանցում «Սահմանադրական բարեփոխումներ» անունով էջը չի ստեղծվել արդարադատության նախարարության կողմից և նախարարության հետ որևէ առնչություն չունի:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին