Մեկնարկել է Զելենսկու 1-ին պաշտոնական այցը․ նախագահի ինքնաթիռը ժամանել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Զելենսի

«Укринформ»-ը գրում է, որ մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նրա օդանավը վայրէջք է կատարել բեռլինյան Թեգել օդանավակայանում։

Զելենսկու առաջին պաշտոնական այցի աշխատանքային ծրագիրը սկսվելու է բունդեսթագի նախագահ Վոլֆհանգ Շոյբլեի հետ հանդիպմամբ: Նա նաև բանակցություններ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:

Ուկրաինական պատվիրակությունը Կիև կմեկնի հունիսի 18-ի երեկոյան: