ՀՀ ԱԽ քարտուղարը և Ռալֆ Մորոն քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Բրյուսելում հանդիպել եմ Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: 
Անդրադարձել ենք Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը:

–00—ԱՀ