Իրանցի գեներալը բարձր է գնահատել հայ-իրանական հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է, որ ապրիլի 9-10-ը  հայ զինվորականների հետ զորավարժությունները անցել են բարձր մակարդակում, հաղորդում է Mehr-ը: 

Գործի են դրվել թեթև և ծանր սպառազինություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունները։ Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների տարածքային ամբողջականության սկզբունքին:

 

–00—ՍՊ