Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատական ֆարսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատական ֆարսը։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա ապրիլի 11-ին:

Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: 

Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի: 

 

–00—ՍՊ