Թրամփը հույս է հայտնել՝ ՌԴ և Ուկրաինայի միջև համեմատաբար արագ կկնքվի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ համեմատաբար արագ  կկնքվի համաձայնագիրը։

Մենք հույս ունենք, որ կկարողանանք համեմատաբար շուտ գործարք կնքել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար, ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը նշել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան մոտ են ուկրաինական հակամարտության շուրջ պայմանավորվածություններին: Սակայն նա ընդգծել է, որ վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը փոքր-ինչ վատացել է, քանի որ հաճախակի են դարձել ռմբակոծությունները:

 
 

–00—ՍՊ