Ուկրաինայի ԶՈւ-ն 1 օրում 2 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

Ռուսական էներգետիկ օբյեկտներն անցած օրվա ընթացքում երկու անգամ հարձակման են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
 
«Կիևի ռեժիմը, խախտելով էներգաօբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ընթացիկ տարվա մարտի 18-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ միակողմանի հարձակումները։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ հարձակվել են ռուսական էներգետիկ օբյեկտների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
–00–ԱՀ