Քրեական վերաքննիչ դատարանը վերածվել է հոդվածի թվով դատական ակտ բեկանող հիմնարկի․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

.

Քրեական վերաքննիչ դատարանը վերածվել է հոդվածի թվով դատական ակտ բեկանող հիմնարկի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խորը մտահոգություն է առաջացնում Քրեական վերաքննիչ դատանարի՝ որպես երկրորդ դատական ատյանի վարքը։ Վերջինս, առանց գործի դետալային հետազոտության, բեկանում է դատական ակտերը՝ ստեղծելով մի վիճակ, որ կոնկրետ  հոդվածներով, օրինակ, խափանման միջոց չպետք է փոխվի, պատիժ պայմանականորեն չպետք է կիրառվի, արդարացումները պետք է բեկանվեն։ Ընդ որում, ի սկզբանե սա ես վերագրել եմ պատահականությանը, սակայն հետազոտելով դատաական պրակտիկան հասկացա, որ սա ուրվագծված վարք է։ Երբեմն զավեշտը այն աստիճան է խորանում, որ վերաքննիչը, 3-4 տարի անց «հորինում է» կալանավորման նոր հիմքեր, որոնք երբևէ չեն եղել արձանագրված։ 9 գործով նախապատրաստվում է Եվրոպական դատարան գանգատի ներկայացում, որով հիմնավորվում է վերաքննության ձևական լինելը և կարծրատիպային հիմնավորումներով դատական ակտերի զանգվածային բեկանումները։

Հ.գ. Ինձ համար ցավն այն է, որ այս պրոցեսին «միացել» են նաև դստավորներ, ովքեր ավանդաբար ընկալվում էին որպես արդարամիտ»,- գրել է նա։


--00--ԱՀ