ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

06_3.thumb_

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի և այդ առումով իրականացվող աշխատանքների հետագա ուղղություններին:

Իր հերթին Լիաննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

--00—ՅՄ