Ուկրաինան Թուրքիային տանկային հրթիռներ կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

.

Ուկրաինական «Спецтехноэкспорт» ընկերությունը նախնական պայմանագիր է ստորագրել թուրքական Makina ve Kimya Endüstrisi Kurumu ընկերության հետ տանկային կառավարվող հրթիռների մատակարարման մասին: Այս մասինտեղեկացնում է Russia Today-ը:

Ուկրաինական ձեռնարկության մամուլի ծառայության հաղորդմամբ Ստամբուլում անցկացվող միջազգային ցուցահանդեսի առաջին իսկ օրը կողմերը պայմանավորվել են կիևյան արտադրության 120 մմ կառավարվող «Կոնուս» հրթիռների մատակարարման մասին: 

Գործարքի իրականացման առաջին փուլի ընթացքում նախատեսվում է հրթիռների մատակարարումն ու դրանց հարմարեցումը թուրքական մարտական տանկերին:

Իսկ հաջորդ փուլում ուկրաինական կողմը թուրքական ընկերությանը կփոխանցի հրթիռների արտադրման տեխնոլոգիաները:

«Կոնուսը» նախատեսված է 120 մմ տրամաչափի տանկային հրանոթներից կրակ բացելու համար: Հրթիռն ունակ է խոցել 5 կմ հեռավորությամբ գտնվող թիրախը: