Լաքոտն ապրիլի 24-ին թվիթերյան էջում Արարատ լեռան ֆոնին ծաղկեպսակով լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին «Թվիթեր»-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: Դեսպանի՝ Արարատի ֆոնին արված լուսանկարում դեսպանության ծաղկեպսակն է Ծիծեռնակաբերդի բարձունքում, իսկ լուսանկարին կից հեշթեգերով գրառում է «24 ապրիլի», «հիշատակում», «Հայոց ցեղասպանություն», «Արարատ լեռ» հաշթեգերով:  

Դեսպանն իր թվիթերի պատին է թողել ավելի վաղ արված մի լուսանկար, որտեղ գլուխ է խոնարհում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ: