Մեր կապերն Արևմուտքի հետ ուղղված չէ մեր դաշնակից Ռուսաստանի դեմ, մոռացեք դրա մասին. ՔՊ-ական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ այլ պետությունների, հատկապես Ռուսաստանի դեմ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Երբ Հայաստանը որևիցե երկրի հետ իր հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ, առավել ևս մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեմ։ Արևմտյան երկրների հետ մեր հարաբերությունները խորացնում ենք բացառապես մեր տնտեսության զարգացման, երկրի անվտանգության բարձրացման համար։ Մենք գործում ենք ի նպաստ մեր երկրի»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ