Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ֆֆ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

--00—ՍՊ