Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը և մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում այսօր սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

--00—ՅՄ