Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

թի.j

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին։

Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Հիշեցնենք, որ մեր թիմն այս ամիս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ տանը մրցելով Կոսովոյի (22.03), իսկ արտագնա խաղում Չեխիայի հետ (26.03):

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։

--00—ԼՀ