Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու հարցում անբարոյականության մրցավազք է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

tigran-abrahamyan-n287330-1

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո, ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել:

Այսինքն` Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձերի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացված Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, սրանք միակողմանի գյուղեր են հանձնում:

Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու և միակողմանի զիջումների գնալու հարցում:

Հավասարապես դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում կեղծ թեզերի և միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը` մեկն իր դեմքով, մեկը` հանձնարարությամբ, երրորդը` հոդված գրելով»:

--00—ՅՄ