Արհավիրք է մոտենում, զորքին պետք է պատրաստել ու աշխարհազոր ստեղծել․ Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Տիգրանաշենի շուրջ պետք է ամրաշինական աշխատանքներ կատարել, կրակակետեր կառուցել, բլոկադայի մեջ պահել։ Վերին Ոսկեպարից դեպի Այրում, Վանաձոր ու Դիլիջան ճանապարհ պետք է կառուցել, որ զորքերը թշնամու հարվածներից հեռու կարողանան տեղափոխվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Թուրքը աղվեսի պես ասում է՝ կացինով կխփեմ, ճտիդ տուր, որ ուտեմ, մենք պետք է խելացի լինենք, մարզվենք, ուժեղանանք, իսկ եթե ժամանակ ենք ձգում, որ խաղաղ օրեր վայելենք, դա ինքնասպանի ճանապարհ է։ Հասարակությանը պետք է պատրաստել հետագա արհավիրքներին, զորքին պետք է պատրաստել, աշխարհազոր ստեղծել և այլն, իսկ անգործության համար դաժան պատիժ պետք է սահմանել»,- ընդգծեց Վարդանովը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանին կայունություն է բերել, Վարդանովը նկատեց, որ նրանց ներկայությունը ոչ թե զսպաշապիկ է, այլ զսպաշապիկի սպառնալիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ