Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

1131265

Մեծ Բրիտանիան չի նախատեսում ռազմական մեծամասշտաբ անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը։

«Մեծ Բրիտանիան արդեն փոքրաթիվ անձնակազմ ունի երկրում, որն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում՝ բժշկական պատրաստության համար», - նրա խոսքերն է մեջբերում Barron's լրատվամիջոցը։

Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի նախատեսում «մեծամասշտաբ տեղակայում իրականացնել» Ուկրաինայում։

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին նույնպես դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ